Արմավիր քաղաքում այսօր ժամը 14։00-ի սահմաններում արտակարգ դեպք է գարնցվել ուժեղ քամու հետևանքով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արմավիր քաղաքում Երևանյան փողոցում երկհարկանի շենքի թիթեղյա տանիքը ամբողջությամբ քամին պոկել ու շպրտել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ճանապարհն ամբողջությամբ փակվել է և տանիքի թիթեղի ընկնելու հետևանքով վնասվել է նաև երկաթյա հսկայական գովազդային վահանակն ու մասամբ վնասվել է նաև փողոցում կայանված VAZ 2107 մակնիշի ավտոմեքենան։
Նշվում է, որ տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ուղղել են ընկած տանիքի երկաթե թիթեղը ու էլեկտրական սղոցներով մասնատում են այն, որպեսզի ճանապարհը բացվի։