Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է իր աշխատանքը, որը դադարեցվել էր քարաթափման պատճառով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ այսօր՝ ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարները։
Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։