Ադրբեջանի դրոշը այրած և դահլիճից հեռացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն է, հայտնում են ԶԼՄ-երը։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, երբ ընթանում էր դրոշների շքերթը, նա մոտեցել և վերցրել է արդեն բեմից իջեցված դրոշն ու այրել այն։
Անվտանգության աշխատակցին հաջողվել է բռնել Նիկոլյանին։ Այնուհետև, դահլիճ է բերվել Ադրբեջանի նոր դրոշ։
Ավելի ուշ Արամ Նիկոլյանին տարել են ոստիկանություն։ «Արամ Նիկոլյան ջան, ապրես եղբայր! Արամին ոստիկանական բաժին են տարել Շահումյանի, ես հիմա գնում եմ այնտեղ, կոչ եմ անում Արամին միայնակ չթողնել, բոլորս գնանք…», – Facebook-ի իր էջում գրել է Նարեկ Մանթաշյանը։