Այսօր՝ ապրիլի 16-ին Աշտարակի խճուղի տանող հատվածում տեղի ունեցած վթարից հետո ավելի քան 20 քաղաքացիներ իջել են ավտոմեքենաներից ու սկսել են իրար ծեծի ենթարկել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` պատճառը եղել է 2 մեքենաների բախումը, ինչի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։
Նշվում է, որ երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել, մի քանիսն էլ, տեսնելով պարեկների ավտոմեքենաները, ըստ աղբյուրի, փախուստի են դիմել: