Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Էկվադորից թմրանյութերի մաքսանենգության սխեման, հաղորդում է գործակալության մամուլի ծառայությունը։ Խոսքը 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաինի մասին է. «Հայկական միրգ ներկրող ընկերության կողմից պատվիրված թմրամիջոցների բեռը երկիր է ժամանել Էկվադորից՝ տարանցիկ ճանապարհով Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով»,– մանրամասնում է գործակալությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։
Մայիսի 16-ին իտալացի մաքսավորները առգրավել են 2734 կգ-անոց կոկաինի խմբաքանակ, որը Էկվադորից ուղեւորվում էր Հայաստան։ Բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո նավահանգստում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ թմրանյութը եղել է երկու 12 մետրանոց սառնարանային տուփերում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղեւորվում էին Հայաստան։