Կոտայքի մարզում մայիսի 27-ին մրցումների մեկնող ըմբիշները վթարի են ենթարկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Աղբյուրը հայտնում է, որ վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենաներով։ Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածն ու վիրավորներից մի քանիսն Արարատի մարզի բնակիչներ են և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբիշի հիշատակին։