Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն, ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել բարձր հարկից, հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
«Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք: Երեխան գիտակցության չգալով մահացել է»,-տեղեկացրել են ԲԿ-ից։