Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել հրթիռների և պայթուցիկների գործարանում, հայտնում է Ihlas Haber գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 5 մարդ, կան վիրավորներ։ Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Էլմադաղի շրջանի հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանի արտադրական մասում։
Նշվում է նաև, որ աշխատանքներ են տարվում փլատակներում մնացածներին փրկելու ուղղությամբ։ Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, հայտնում է գործակալությունը։