Երևանում հունիսի 19-ին հնդիկների վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 00։50-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Ա․ Սուրադինն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում կա կտրած-ծակած վերք։
Ըստ աղբյուրի, մինչ ոստիկաններն ու քննիչները աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Մ․ Լինդոնն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Գ․ Հասրաթյան փողոցից։
Նշվում է, որ ոստիկիկանները Գ․ Հասրաթյան փողոցի 10/9 հասցեի հարևանությամբ՝ հենց տեղում վնասազերծել են Հնդկաստանի Հանրապետության մի քանի քաղաքացիների, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, մի քանիսի հագուստները՝ պատառոտված։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, պատառոտված վերնաշապիկ, բջջային հեռախոս, պատառաքաղ, որի վրա նույնպես առկա է եղել արնանման հետք, ինպես նաև սպանվածի հողաթափերը, որոնց վրա նույնպես արյան հետքեր են եղել։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոչ միայն կռվի մասնակից բոլոր հնդիկների, այլև սպանություն կատարողի ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ, ինչպես նաև կռվի մասնակիցների և սպանություն կատարողի տվյալները աղբյուրը չի հրապարակում։
Կրակոցներ՝ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում
Նոյեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում, հայտնել է Shamshyan.com-ը։ Կայքի հաղորդմամբ, Արտաշատի բաժին են ներկայացվել Արարատի մարզի...