ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը վթարի է ենթարկվել։
Վթարի մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում։
«Վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։ Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեր հետ ամեն բան նորմալ է»,-գրել է նա:
Սարուխանյանն արձագանքել է նաև մամուլում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի՝ սթափ չի եղել։ Նա ներկայացրել է պարեկների կողմից սթափության ստուգման կտրոնի իր օրինակը։