Հունիսի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա հասցեի մոտ կրակոցներ են հնչել։ Ժամը 01։30-ի սահմաններում Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից էլ ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իր մասին տեղեկություններ չի հայտնել։ Ու մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 44-ամյա Հարություն Հ․-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցու 11Ա հասցեի մոտից։
Նշվում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 1 հատ 12 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր։ Ոստիկանները Հարություն Հ․-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանության կասկածանքով հայտնաբերել են Երևանի բնակիչ 33-ամյա Արթուր Թ․-ին, ում հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նրանցից ով է կրակոցի հեղինակը, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախնական տվյալներով՝ նշված հասցեի մոտ երկու տղամարդու միջև անձնական հարցերի շուրջ ծավալված վիճաբանության արդյունքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով, որսորդական հրացանից։
Վարույթի շրջանակներում, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վիճաբանության մյուս մասնակիցը ձերբակալվել է։
Աջափնյակում KamAZ-ի և ՎԱԶ 2106-ի բախման հետևանքով կան զոհ և 2 վիրավոր
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում բախվել են KamAZ և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, վթարի...