Այսօր՝ օգոստոսի 10-ին, քաղաքացին ահազանգել է, որ Երևանում կրակել են իր վարած 18 համարի ավտոբուսի վրա։
«Ահազանգը եղել է 13։15-ին։ Քաղազքացին հայտնել է, որ Երևանի Աբելյան փողոցում ենթադրաբար կրակել են իր վարած ավտոբուսի վրա»,-հանգամանքները պարզվում են, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։
Ոստիկանությունից տեղեկացրին, որ հանգամանքները պարզվում են։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ դեռ չկան։