Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժածներ բուժումը շարունակում են հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում։ Երկու հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքի վիճակը՝ ծանր կամ կայուն ծանր, մեկ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով 11 մարդ է զոհվել։