Ռոսավիացիան հրապարակել է օգոսոսի 23-ի երեկոյան Տվերի մարզում կործանված Embraer-135 (EMB-135BJ) ինքնաթիռի ուղևորների ցանկը: ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ՝ օդանավում եղել է 10 մարդ, որոնցից 3-ն անձնակազմի անդամներ են:
Ավիավթարի պահը և հետևանքները հայտնվել են տեսանյութում:
Armenia Today-ը ներակայցնում է ռուսական մամուլում հրապարակված տվյալներն ուղևորների մասին:
Ուղևորներ
Եվգենի Պրիգոժին՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության համահիմնադիր, ՄՌԿ-ի ղեկավար
Եվգենի Մակարյան՝ «Մակար» կանչ. «Վագներ»-ին է միացել 2016 թվականին։ Եղել է Սիրիայում գործող «Վագներ» չորրորդ գրոհային ջոկատի կազմում:
Դմիտրի Ուտկին՝ «Վագներ»-ի համահիմնադիր և Պրիգոժինի աջ ձեռքը «Վագներ» ՄՌԿ-ում, պատասխանատու էր հրամանատարության և մարտական պատրաստության համար: Մինչև 2013 թվականը եղել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության 2-րդ առանձին հատուկ նշանակության բրիգադի 700-րդ առանձին հատուկ նշանակության ջոկատի հրամանատար։ Հրաժարական է տվել փոխգնդապետի կոչումով։ ԶԼՄ-ների տվյալներով ՝ 2014 թվականի մայիսին Դոնի Ռոստովի մերձակայքում կազմակերպել է մարտիկների պատրաստման բազա և դարձել սեփական ստորաբաժանման հրամանատար, որը, ըստ նրա կոչի, ստացել է «Վագներ» ՄՌԿ պայմանական անվանումը։
Սերգեյ Պրոպուստին, ենթասպա՝ «Վագներ»-ին է միացել 2015 թվականին։ Կռվել է երկրորդ հետախուզական-գրոհային ջոկատում։
Ալեքսանդր Տոտմին՝ «Վագներ»-ի մարտիկ: Ըստ ուկրաինական «Миротворец» կայքի ՝ մասնակցել է Սուդանի ռազմական գործողություններին:
Նիկոլայ Մատուսև՝ «Վագներ»-ում եղել է Նիկոլայ Մատուսևիչ անունով զինվորական, որը միացել 2017 թվականի հունվարից։ Ծառայել է Սիրիայի չորրորդ գրոհային ջոկատում որպես հրաձիգ։
Վալերի Չկալով՝ ղեկավարում էր «Վագներ»-ի անվտանգության ծառայությունը:
Ինքնաթիռում եղել են նաև անձնակազմի անդամները՝ Ալեքսեյ Լևշինը (հրամանատար), Ռուստամ Կարիմովը (երկրորդ օդաչու) և Քրիստինա Ռասպոպովան (բորտուղեկցորդուհի):