Այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 14։03-ին Արարատի մարզում 3 կյանք խլած ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել։
ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ «Mercedes-Benz» ավտոմեքենայի վարորդը, որը ևս զոհերի թվում է, անչափահաս է եղել։ Մյուս երկու զոհերը ևս անչափահաս են։
«Պարզվել է, որ Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 2008թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում: Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ․ Ս․, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է․ Ղ․, ծնված 2008թ.) դին, հոսանքազրկել ավտոմեքենան, մոտեցրել այն ավտոքարշակին, իսկ դիերը՝ շտապօգնության ավտոմեքենային»։
Այսօր՝ օգոստոսի 27-ին, հայտնել էինք, որ Արարատի մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 3 զոհ։