ՀՀ քննչական կոմիտեն ՌԴ քաղաքացու մահվան վերաբերյալ հաղորդում է ստացել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնել է, որ ՔԿ-ում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հոդվածով քրեական վարույթ են նախաձեռնել, իրականացնում են քննություն։
«Կատարվել է դիակի զննություն, որի արդյունքում դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան պատճառները և հանգամանքները կպարզվեն քննության ընթացքում»,-ասաց ՔԿ խոսնակը։
Աբրահամյանը նշեց, որ Քրեական նոր դատավարության ընթացակարգերով՝ մահվան բոլոր դեպքերով քրեական վարույթը սպանության հոդվածով է նախաձեռնվում։
«Այսինքն, այն, որ նշված հոդվածով է վարույթ հարուցվել, դա չպետք է մահվան հիմնական վարկած ընդունել»,-ասաց նա։
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների, մահացածը պաշտոնյա է։