Փոթորիկները և հորդառատ անձրևները ավերածություններ են գործել ամբողջ Թուրքիայում և դադարեցրել բնականոն կյանքը, հայտնում է Daily news-ը:
Հաղորդվում է, որ տեղատարափ անձրևն սկսվել է նոյեմբերի 26-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում, որի հետևանքով Ստամբուլում տուժել են բազմաթիվ թաղամասեր, ծովափնյա որոշ շրջաններ հայտնվել են ջրի տակ:
Հորդառատ անձրև ու փոթորիկ է գրանցվել նաև Անթալիա, Գազիանթեփ, Դենիզլի, Բուրսա և այլ նահանգներում:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են աղետից տուժածների մասին: