Մոսկվայում՝ ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում, հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։
Նշում են, որ հրդեհի պատճառներն ու ծավալը ներկայումս ճշտվում են։ Նախնական տվյալներով երկու մարդ է տուժել, 350 հոգի տարհանվել են։
Շուկան պատկանում է ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովին և Զառա Իլիևին պատկանող «Киевская площадь» ընկերությանը։
2020 թվականի հուլիսի 24-ին Մոսկվայում գործող Food City գյուղատնտեսական շուկայի սեփականատերեր Գոդ Նիսանովը և Զարախ Իլիևը արգելեցին հայկական արտադրանքի վաճառքն իրենց շուկայում։ Ծիրանով բեռնված բեռնատարները քշվել են շուկայի տարածքից դուրս, արտահանողները չեն կարողացել բեռնաթափել փչացող ապրանքները։ Խնդիրը լուծվեց «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի միջամտության շնորհիվ. հայ արտահանողները հաջողությամբ վաճառեցին իրենց ապրանքները Բուխթայի մեծածախ և մանրածախ շուկայում, որտեղ նրանց տրամադրվեցին առանձին տարածքներ՝ անվճար վաճառքի համար։