Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող սննդի կետերից մեկում, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Shamshyan.com-ը գրել է, որ հրդեհը բռնկվել է Ծաղկաձոր քաղաքում Ծաղկունյաց հրապարակում 9/1 հասցեում գործող «Թումանյանի խինկալի» ռեստորանային համալիրում։ Ըստ աղբյուրի՝ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։
Փրկարար ծառայությունը հավելել է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին: