Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Հաղորդում են, որ վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ГАЗель-ը վարել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ 06-ը վարել է տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյանը:
Արարատում ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել․ ԶԼՄ
Դեկտեմբերի 23-ին Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, գրել է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝...