Ռուսաստանում ադրբեջանցի բժիշկը դաժան ծեծի է ենթարկել 55-ամյա սպային, որը փորձել է ադրբեջանցու վիրավորանքներից պաշտպանել իր կնոջը, գրում է Комсомольская Правда-ն։
Ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ ադրբեջանցի բժիշկն իր մեքենայով փակել է Մոսկվայում գտնվող կայանատեղին և թույլ չի տվել, որ սպայի կինն անցնի, հետո սկսել է վիրավորել նրան։ Ադրբեջանցին ասել է՝ «կինը չի կարող մեքենա վարել և պետք է իմանա իր տեղը»։ Ի պատասխան՝ կինը նրան խորհուրդ է տվել գնալ իրենց գյուղ և այնտեղ հրամաններ տալ։
Ադրբեջանցու հետ որոշել է խոսել կնոջ ամուսինը, որից հետո բժիշկը մուրճով հարձակվել է նրա վրա՝ ցանկանալով վրաերթի ենթարկել։
Արդյունքում՝ սպայի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, գլխի, կրծքավանդակի սալջարդ, բացի այդ՝ նա կորցրել է ատամը։