Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում հունվարի 24-ին գազով բեռնված 60 տոննա կշռող բեռնատար է պայթել, հայտնում է News.mn-ն։
ԶԼՄ-ի տվյալներով՝ պայթյունից հետո առաջացած հրդեհի հետևանքով զոհվել է Արտակարգ իրավիճակների ծառայության երեք աշխատակից և երկու քաղաքացի, այրվել է ավելի քան 20 ավտոմեքենա:
Պայթյունից հետո բեռնատարը 30-40 մետր հետ է շպրտվել: Տեղի բնակիչները հայտնել են, որ կրակի արագ տարածման պատճառով բռնկվել են մի քանի ավտոմեքենաներ և մոտակայքում գտնվող բազմաբնակարան շենքը: Բնակիչներին շտապ տարհանել են։