Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի ունեցած քարաթափման արդյունքում մոտ 18-20 խմ քարային զանգված հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և կողնակում։
Նշում են, որ հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են քարային զանգվածը։ Ժամը 16։02-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։