Թուրքիայի հարավում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել, որի երկու օդաչուներն Էլ զոհվել են, իսկ տեխնիկը վիրավորվել է, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Ուղղաթիռը կործանվել է Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ նահանգում։
EM 708 բորտային համարով ուղղաթիռը Հաթայի օդանավակայանից թռչել է Գազիանթեփի օդանավակայան։ Վիրավոր ոստիկանը հոսպիտալացվել է։