Էրեբունիում, նախնական տեղեկություններով, երկու բնակելի տուն է փլուզվել, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ, հավանաբար, 2 մարդ է մնացել փլատակներում։ Նա նշեց, որ ՆԳՆ-ին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Փրկարար ծառայության 4 հաշվարկ մեկնել է դեպքի վայր։
ՆԳՆ ավելի ուշ տարածած հաղորդագրության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշի 34 հասցեում։