Նոր Արեշում պայթյունի փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացու դի, հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մահացածները, ամենայն հավանականությամբ, ամուսիններ են՝ Հայկ Սողոմոնյանն ու Գայանե Եղոյանը։
Ինչպես լրագրողներին հայտնել է մահացած կնոջ հարսը՝ Եղոյանը 53 տարեկան էր, իսկ ամուսինը՝ Հայկը, 37 տարեկան։
Երևանի Նոր Արեշ թաղամասի պայթյունից տուժած 2 քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնել է Առողջապահության նախարարությունը։ Հրապարակման համաձայն՝ այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդած տվյալներով՝ փլատակներից դուրս բերված քաղաացիներն են Ռ․ Ն․-ն (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ն (ծնված 1994 թ․)։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։