Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տանը տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառը (դեռևս ստուգման ենթակա տվյալներով)՝ գազի արտահոսքը և բնակչի կողմից կրակայրիչը վառելն է, հայտնել է ՔԿ-ն:
Գերատեսչությունը 27 և 34 փողոցում դեպքի վայրի զննությամբ պարզել է, որ պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տուն վնասվել է։
Նշվում է, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել տուժածներ՝ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 1938թ․ ծնված Ռոզա Նազարյանին, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 1994թ․ ծնված Հրանտ Սարգսյանին։ Քաղաքացիները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը բավարար է, Armenia Today-ին հայտնեց Էրեբունի ԲԿ Լրատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:
Փլատակներից դուրս են բերվել նաև Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ, 1987թ․ ծնված Հայկ Սողոմոնյանի և 1970թ․ ծնված Գայանե Եղոյանի դիրերը:
ՔԿ-ն հայտնել է, որ ուսումնասիրում են բնակիչների հարցաքննության արդյունքները և տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Քննչական կոմիտեն հաղորդում է տվել բնակիչների հարցաքննության և տեսանկարահանող սարքերի ձայնագրությունների ուսումնասիրության մասին
Փետրվարի 5-ին պայթյունից տուժած 2 քաղաքացի հոսպիտալացվել էր, հայտնել էր Առողջապահության նախարարությունը։ Հրապարակման համաձայն՝ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Փետրվարի 5-ին Նոր արեշի 34-րդ փողոցում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով երկու բնակելի տուն էր փլուզվել: