Մուրացան բժշկական կենտրոնը հայտնել է շմոլ գազից թունավորված քաղաքացիների առողջական վիճակի մասին։
Շմոլ գազից թունավորված երեխաների վիճակը գնահատվում է բավարար, Armenia Today-ին ասաց Երևանի բժշկական համալսարանի ապարատի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Նա հավելեց, որ երեխաները բուժումը շարունակում են բժշկական կենտրոնում։
Փետրվարի 18-ին շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), որոնց մոտ արյան լաբորատոր քննությամբ հաստատվել էր շմոլ գազով թունավորում: