Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և կվերադառնա Բաքու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նրա փաստաբան Ալեքպեր Գարաևին:
Զեյնալլիին ՀՀ իրավապահները մեղադրում են սպանության մեջ, Armenia Today-ին հայտնել էր ՆԳՆ-ն: Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ դեռևս չեն կարող նշել ՔՕ այն հոդվածները, որոնցում մեղադրվում է ադրբեջանցին:
Զեյնալիին մի շարք վայրագություններ է կատարել Արցախում, դանակով գլխատել հայ ծերունու։