Ազգային ժողովի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ՝ Գյուլբենկյան 33 հասցեում, պայթուցիկ է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ աշխատակիցները ռումբը տարել են ներս, բարեբախտաբար՝ չի պայթել։ Ժամանած քրեագետները վնասազերծել են պայթուցիկը և տեղափոխել անվտանգ վայր։
Ըստ աղբյուրի՝ Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է դրված եղել պայթուցիկը և այն ժամացույցով պետք է գործեր: «Երբ հարցրել են՝ այդ դեպքում ինչո՞ւ ժամացույցը չի գործել, Արսենյանը պատասխանել է, թե կարող է «էլեմենտն» է նստել»,- մանրամասնում է կայքը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։