Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի Սուլթանգազի շրջանում գազատարի պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
Ըստ ԶԼՄ-ների, գազատարը պայթել է էլեկտրական լարերի կարճ միացումից հետո:
Հայտնում են, որ հրշեջները կարողացել են կրակը մարել 15 րոպեում։ Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։