Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Շիրակի մարզային փրկարարները հրդեհի մասին ահազանգն ստացել են մարտի 8-ին՝ ժամը 14:59-ին, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից տարհանել են 3 ամսական երեխայի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (6 քմ)՝ գույքով, ասված է հայտարարության մեջ։