Մարտի 14-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 ամսական տղա երեխա է մահացել, գրում է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրավապահները պարզել են, որ մահացած երեխան նշված հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 24-ին՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից։ Նա 2 ամսական Հովհաննես Մ․-ն է։
Կայքը հայտնել է, որ դեպքի փաստով ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։