Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել, հայտնում է «Ազատությունը»:
Ըստ աղբյուրի՝ ժամը 14:00-ի սահմաններում ՌԴ 102-րդ ռազմաբազայի Կամխուտի զորավարժարանից հրազենային մահացու վիրավորումով Գյումրու ԲԿ է տեղափոխվել ռուս զինծառայող 22-ամյա Ռոման Շատերնիկովը։
Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը լրատվամիջոցին փոխանցել է, որ զինծառայողն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահացած, հրազենային վիրավորման հետքերը եղել են պարանոցի ու իրանի հատվածում՝ ձախ կողմից։
Ըստ տեղեկությունների՝ Կամխուտի զորավարժարանում ընթանում են զորավարժություններ: Այս պահին պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է ռուս զինծառայողն ստացել մահացու հրազենային վիրավորում: