Ապրիլի 2-ին՝ ժամը 10:35-ին, Մալիշկա-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով տուժել է երկու մարդ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Գերատեսչությունը պարզել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ․ Ե․-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։