Երևանում տղամարդը մահացել է՝ նետվելով մետրոյի գնացքի տակ, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։
«Քաղաքացի Բ. Ա.-ն (ծնված 1996 թ.) ժամը 20:00-ի սահմաններում Զորավար Անդրանիկ կայարանում իրեն նետել է գնացքի տակ»,- ասվում է Մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս պահին Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Shamshyan.com-ն ավելի վաղ հրապարակել էր դեպքի լուսանկարը և հայտնել, որ իրավապահները պարզում են՝ արդյոք դա ինքնասպանությո՞ւն է: