Ապրիլի 23-ին՝ ժամը 12:25-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 77 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, բախվել են Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, «Volkswagen»-ն ու «Lada» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Փետրվարի 7-ին Երևանում 67 համարի ավտոբուսն արգելակների խնդրի պատճառով վթարի էր ենթարկվել։ Հունվարի 28-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի էր ենթարկվել թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Կոմիտասի պողոտայում տրակտորի՝ գազատար խողովակին բախման հետևանքով առաջացել է գազի արտահոսք
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտա և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում փորման աշխատանքներ կատարելիս տրակտորը բախվել է գազատար խողովակին,...