Ապրիլի 26-ին Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում երկու դի է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com-ը։
Իրավապահները հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի հատվածում, հայտնաբերել են տղամարդու մարմիններ: Եվս 2 անձ նշված վայրից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորներն օտարերկրացիներ են:
Նշվում է, որ դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: