Կոլումբիական դեսանտագրոհային ավիացիոն դիվիզիայի Մի-17 ուղղաթիռ է կործանվել Բոլիվար նահանգում: Պատահարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր ինը զինվորականները, հայտնել Է Կոլումբիայի բանակը X սոցիալական ցանցում:
Коммерсантъ-ը գրում է, որ զինվորականները գործողություն էին իրականացնում «Ծոցի կլանի» թմրավաճառների դեմ:
Նավի վրա եղել է վեց սպա և երեք զինվոր։ Վթարի պատճառը չի նշվում։
«Ծոցի կլանը» կոլումբիական խմբավորում է և երկրի խոշորագույն թմրակարտելը։