«Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում, ուղևոր է մահացել, հայտնում է shamshyan.com-ը։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 78-ամյա Մանուկ Մ.-ն է, ում ինքնազգացողությունը թռիչքի ընթացքում վատացել է, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա կենսաբանական մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից 32 ողջ մնացած կա
Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում Բաքվից Գրոզնի ուղևորվող ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից, նախնական տվյալներով, ողջ է մնացել 32 մարդ, որը վերջնական թիվ...