Մայիսի 7-ին՝ ժամը 20:40-ին, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժն զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Թթուջուր, Այգուտ, Դրախտիկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։