Հրազդան քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավոր, հայտնել է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ մահացածներից մեկը Կոտայքի մարզում հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է։
«Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ևս 2 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է»,- հայտնել է կայքը։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մահացածների և վարորդի ինքնությունը։