Գեղարքունիքի մարզում կայծակնահարության հետևանքով քաղաքացի է մահացել, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ փրկարար ծառայության կայծակնահարությունը տեղի է ունեցել Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերի միջնամասում՝ դաշտային հատվածում, որի հետևանքով քաղաքացի Ա. Կ.-ն (ծնված 1965 թ․) մահացել է, իսկ քաղաքացիներ Ա. Ս.-ն (ծնված 1961 թ.) և Վ. Ի.-ն (ծնված 1982 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները Գեղարքունիքի մարզի բնակչուհիներ են: