Հունիսի 1-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերն այցելել է Սևանի հանգստյան գոտիներից մեկը և չի վերադարձել, կասկածներ կան, որ նա ջրահեղձ է եղել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ջրասուզակներով, ջրային պարեկներով, նավակներով որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ոստիկանության Սևանի բաժնում դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեին:
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ նա Երևանի բնակչուհի 25-ամյա Անահիտ Մ.-ն է, իսկ դեպքի վայրում գտնվող նրան ճանաչողներն ասել են, որ Անահիտ կոմպոզիտոր է և Հայաստանում հայտնի մի քանի սերիալների երաժշտության հեղինակ:
Սպիտակի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
Հունվարի 21-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ...