Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 4 անձ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ փրկարար ծառայության՝ հունիսի 1-ի երեկոյան Կապանի Հունան Ավետիսյան փողոցի վերջնամասում բախվել էին «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1991 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Գերատեսչության տվյալներով՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Օ.-ն (ծնված 2000 թ.) և Մ. Ա.-ն (ծնված 2022 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Դ. Դ.-ին (ծնված 1974 թ.) հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: