Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տրամվայների վթարի հետևանքով տուժել է ավելի քան 90 մարդ, այդ թվում՝ 7 երեխա, TACC-ին հայտնել է Առողջապահության տարածքային նախարար Դմիտրի Բեգլովը։
ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովի խոսքով՝ վիրավորվել է 5 երեխա։ Վերջին տվյալներով՝ վթարի հետևանքով 1 մարդ է մահացել։
Ըստ հրապարակման՝ Կեմերովոյի երեք հիվանդանոց է տեղափոխվել 78 տուժած, մի քանի հիվանդ արդեն վիրահատվում է, ևս 11 տուժած բուժվում է ամբուլատոր։
Հունիսի 6-ի առավոտյան Կեմերովոյում՝ Լոգովայա մայրուղու վրա, տրամվայը չի կարողացել արգելակել կտրուկ շրջադարձի ժամանակ, և երկու ուղևոր դուրս է ընկել։ Դրանից հետո նա մխրճվել է կանգառում կանգնած մեկ այլ տրամվայի մեջ։