Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում՝ գազալցակայաններից մեկում ժամը 23:14-ին պայթյուն է հնչել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
ՀՀ ՆԳՆ-ն մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ։
Զոհերի կամ վիրավորների մասին այս պահին տեղեկություն չկա։