Հունիսի 8-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ջրասուզակներն ավտոմեքենայի խցիկից դուրս են բերել 2016 թվականին ծնված Լ. Մ.-ի և 1963 թվականին ծնված Հ. Հ.-ի դիերը։ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել գետից և ջրափրկարարներն ավտոմեքենան հոսանքազրկելուց հետո դուրս են բերել նաև վարորդի դին։