Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը, ով հայտնի է «Ֆազ» մականունով, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ նա մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով։
Կայքի փոխանցմամբ՝ ժամը 23։05-ի սահմաններում Երևանի Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր մեկնած իրավապահները տարածքը սահմանազատել են, փողոցում երթևեկությունը դադարեցվել է։
«Դեպքի վայրում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա՝ առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։ Նշված Toyota-ն բախվել է Opel մակնիշի ավտոմեքենայի, Opel-ը բախվել է Toyota մակնիշի ավտոմեքենայի, Toyota-ն էլ բախվել է մեկ այլ Toyota մակնիշի ավտոմեքենայի»,- հայտնել է կայքը։