Իրանի Ռազավի Խորասան նահանգում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 50 մարդ, հայտնել է Tasnim գործակալությունը։ Ըստ Քաշմեր քաղաքի քաղաքապետի՝ շենքերից մեկի ճակատային մասի փլուզման հետևանքով քաղաքում առնվազն երկու մարդ է մահացել, հայտնել է IRNA գործակալությունը։
Կայքի տվյալներով՝ նահանգի մի քանի բնակավայրերում խաղաղ բնակիչները դեռ փլատակներում են, և շտապօգնության խմբերն աշխատում են նրանց փրկելու համար:
Իր հերթին՝ Իրանի Ռազավի Խորասան նահանգի Կարմիր մահիկի ընկերության տնօրենը հայտնել է, որ արտակարգ իրավիճակների գոտի է ուղարկվել 15 փրկարարական ջոկատ, իսկ տարածքում գտնվող շտապօգնության ստորաբաժանումները բերվել են լիարժեք պատրաստության։